ՄԵՐ ՄԱՍԻՆ

՛՛Նյուտոնիկ՛՛ նախակրթարանը հիմնադրվել է 2005 թվականին ՛՛Օհանյան կրթահամալիրի՛՛ կազմում: Նախակրթարանի գործունեությունն ուղղված է իրականացնելու երեխաների դաստիարակչական, կրթական  համակարգված աշխատանքները՝  հետևելով նրանց ապահովությանը, պաշտպանելով  իրավունքները:

Նախակրթարան կարող են ընդունվել մեկ և կես տարեկանից մինչև 6 տարեկան երեխաներ: Յուրաքանչյուր խումբ ներառում է առավելագույնը 16 երեխա, ինչը նպաստում է անհատական մոտեցմանը՝ երեխայի կրթական, դաստիարակչական և զարգացման կարիքների գնահատմամբ:

Կարևորվում է ծնողի դերը երեխայի  կրթադաստիարակչական աշխատանքներում. մշակված է արդյունավետ համակարգ՝  ծնող- դաստիարակ կապը պահպանելու համար, ինչի միջոցով  ծնողը ժամանակին տեղեկանում է իր երեխայի օժտվածության, նրա հետաքրքրությունների, հակումների մասին և երեխայի հետ կապված խնդիրներին, որն էլ առավելագույն կերպով նպաստում է նրա ներդաշնակ զարգացմանը:

 DSC04501 IMG_1538

Facebook Iconfacebook like buttonՕհանյան ՎարժարանՕհանյան Վարժարան