Շրջակա միջավայրը պահպանե՛նք մեր ձեռքերով:

Մեր Նյուտոնիկները մասնակցում են հողագործական և շրջակա միջավայրի պահպանման աշխատանքների: ավելին...

Սիրում ենք իրականացնել փոքրիկ գիտափորձեր

Փորձերի միջոցով ճանաչում ենք շրջակա միջավայրը, բացահայտում բնական երևույթները և աշխարհը: ավելին...

Ուրախ երթուղի՝ տուն-դպրոց-տուն:

Գործում է երթուղային ծառայություն տուն-դպրոց-տուն երթուղով: ավելին...

 

ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՖԵԿՑԻՈՆ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԵՎ ՄՐՍԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հիվանդությունների, մրսածության առումով այժմ ամենաբարենպաստ շրջանն է: Բոլոր մայրերը՝ մտահոգ երեխաների առողջությամբ, փորձում են մանուկներին տալ տարատեսակ վիտամիններ, դեղահաբեր՝ առաջացնելով առավել շոշափելի բարդություններ բուժման ճանապարհին:

Հարց է առաջանում՝   սխալ չէ՞ արդյոք  մայրերի կիրառած տիպային մեթոդները, որոնք շատ հաճախ ժամանակավրեպ են: Ինչի՞ց են հիմնականում առաջանում տարատեսակ վարակային հիվանդությունները, տարվա տվյալ ժամանակաշրջանի՞ն է բնորոշ, թե՞ նաև երեխաների դիմադրողականությունն է ցածր:

Թեմայի շուրջ ներկայացնում ենք ուկրաինացի հանրաճանաչ մանկաբույժ ԵՎԳԵՆԻՅ ԿՈՄԱՐՈՎՍԿՈՒ մասնագիտական մոտեցումները՝ ուղղված ծնողներին, մանկավարժներին:

Ըստ մանկաբույժի՝  մեծ ռիսկեր է պարունակում ոչ թե վարակային հիվանդությունն ինքնին, այլ բուժման համար ընտրված սխալ ճանապարհը: Միջազգային փորձի համաձայն՝ այն երեխան, ով հաճախում է դպրոց կամ մանկապարտեզ, ընդհանուր հաշվով տարվա կտրվածքով կարող է հիվանդանալ 6-ից 12 անգամ: Ի տարբերություն շատ երկրների՝ արևմուտքում տվյալ երևույթը նորմալ է համարվում և չի ընկալվում որպես հիվանդագին ու անհանգստացնող:

Մեզ մոտ հինգ անգամից ավելի նկատվող մրսածությունը կամ ինֆեկցիոն վարակը երեխայի դեպքում՝ հատկապես, եթե նրա մոտ առկա է նաև հազ, արդեն  հիվանդանոցներում հերթագրվելու առիթ է դառնում և մանուկներին ծանրաբեռնում են տարատեսակ անպետք, քայքայիչ դեղահաբերով:
Վտանգը ոչ այնքան հիվանդությունն է, որքան սխալ բուժումը: Եթե երեխաները տարվա մեջ 10 անգամ հիվանդանում են և անխուսափելի է դառնում անկողնային բուժումը՝ ընդունելով տաք, առատ հեղուկներ, կատարելով քթի լվացումներ և արդյունքում առողջանում են ինքնուրույն՝ առանց դեղորայքի, ապա վախենալու ոչինչ չկա: Մեծանալուն զուգահեռ՝ արդյունքում նրանք լիարժեք առողջ կլինեն: Իսկ եթե յուրաքանչյուր հազ արդեն առիթ է մանկան բերանի խոռոչ որևէ հակաբորբոքային դեղատեսակ ներմուծելու համար, գումարած նաև դիմադրողականությունը բարձրացնող միջոցներ, ապա վստահ կարող ենք ասել, որ սա՛ է սարսափելին:

Հատապտղով պատրաստված եփուկը քրտնարտադրությունը խթանելու հրաշալի միջոց է: Երբ քրիտինքը գոլորշանում է, օրգանիզմը կորցնում է ջերմությունը: Յուրաքանչյուր երեխայի մրսածության, բարձր ջերմություն ունենալու գերխնդիրն է անբավարար ջրի քանակությունն օրգանիզմում:Եթե մենք երեխային տանք այդքան օգտակար մորին՝ առանց համապատասխան  քանակության լրացուցիչ հեղուկի ըդնունման, և նա սկսի քրտնել, ապա կսկսի առաջանալ արյան խտացում, կավելանա քրտնադրտադրությունը և մենք կմեծացնենք հիվանդության բարդության ռիկսը:
Մորիով, հատապտուղներով թեյն իսկապես օգտակար է, բայց այն պետք է լինի երրորդ բաժակը՝ երկու բաժակ սովորական թեյ ընդունելուց հետո:
Դեղորայքը միայն ծույլ և սթափ բանականությունից զուրկ ծնողների ընտրությունն են:

Հակաբորբոքային միջոցներն օգտագործվում են միայն այն դեպքում, երբ կարող են կուտակվել՝ աչքերի, ականջների մեջ, իսկ ահա քթի խոռոչի համար չի նշանակի երբեք որևէ սթափ մտածելակերպ ունեցող բժիշկ:
Հարց է առաջանում՝   մի՞թե չկա որոշակի միջոց բորբոքային տարատեսակ հիվանդությունների դեմ պայքարի համար: Իսկ հակավարակիչ դեղորա՞յքը: Շատ հաճախ օրգանիզմն ի զորու է պայքարել ինքնուրույն՝ շնորհիվ ինտերֆերոն անունով սպիտակուցի, որն արտադրվում է օրգանիզմի կողմից՝ ի պատասխան վարակի խուժման և առողջացման ճանապարհին օգնող միջոցներ հարկավոր չեն: Հարկ չկա նաև ընդունելու նման դեղամիջոցներ ինքնագլուխ, հատկապես պրոֆիլակտիկ բուժման համար: Վերջերս լույս տեսավ իմ նոր գիրքը՝ հենց դեղորայքի մասին: Իմ խնդիրն էր հենց բացատրել, թե  ե՞րբ մարդուն հարկավոր չէ դեղորայք: Ուզում եմ, որ բոլոր ծնողները հիշեն ու հասկանան՝ երեխային տարատեսակ  ինֆեկցիաներից պաշտպանելու համար հարկավոր է պայքարել բոլորովին այլ ճանապարհով: Այլ խնդիր է, եթե մայրերը հաճախ բոլորովին անօգնական են, առանց մանկապարտեզի, դպրոցի օգնության, միջամտության, պետության աջակցության ու ի զորու չեն որևէ միջոց ձեռնարկելու:

Տնային պայմաններում նրանք պատրաստ են անել ամեն բան, իսկ ահա մանկապարտզում ոչ ոք ոչինչ չի անի, արդունքում՝ տուժում է երեխան, այսինքն՝ ողջ հասարակույթան պայմանավորվածության կարիք է առաջանում:
Հարկավոր է ընտրել պայքարելու նույն բանաձևը, օրինակ՝ այն բանի համար, որ վարակը ձևավորի հիվանդություն, այն պետք է հայտնվի քթի խոռոչում որոշակի քանակությամբ: Հենց այդ որոշակի քանակն էլ համարվում է ինֆեկցիա հարուցող չափաբաժին: Քթում  հայտնվեց օրինակ՝ հինգ վարակ, օրգանիզմը կարող է դիմագրավել, իսկ ահա հարյուրի դեպքում անկարող է:

Ինչպե՞ս կարելի է նվազեցնել վարակի խտությունը շնչող թթվածնի պարունակության մեջ:
Պարբերաբար օդափոխելով սենյակը, տարածությունը, բաց երկնքի տակ վարակի մարդուց մարդ փոխանցվելը փաստացի անհնար է, իսկ ահա փակ տարածության մեջ, տրանսպորտային միջոցների դեպքում՝ հեշտությամբ: Պարզ լուծում, որ կարող է կարգավորել նաև պետությունը՝ յուրաքանչյուր փոխադրամիջոց վերջնական կանգառում ենթարկվի ընդամենը հինգ րոպե տևողությամբ օդափոխության, արդյունքում ոչ ոք չի տուժի, կշահի ողջ հասարակությունը: Ընդունել նման օրենք և վերջ:

Վարակային միկրոբները հայտնվեցին քթում՝ ինչպե՞ս նվազեցնել խտությունը: Աղային լուծույթով պարզապես ողողել այն, անգամ տրանսպորտի մեջ՝ պայուսակում ունենալով լուծույթով լեցուն հեշտ կիրառելի ցողող սրվակ:
Շատ ծնողներ գտնում են, որ հարկավոր է կոփել երեխաներին, որ որքան հնարավոր է քիչ հիվանդանան: Միանշանակ կողմ եմ, բայց… Կա նման հասկացություն՝ մրսածություն, սա հիվանդություն է, որը կապված է մարմնի սառչելու հետ: Կա նաև այլ հասկացություն՝ վարակային սուր հիվանդություն: Մրսածությամբ մենք հիվանդանում ենք ոչ հաճախ, քանի որ հազվադեպ է, որ երեխաներին թույլատրում ենք քայլել մերկ ու ոտաբոբիկ ձմեռային ցուրտ եղանակին: Այդ պատճառով ավելի հաճախ նրանք հիվանդանում են վիրուսային հիվանդություններով, և կոփելով անհնար է մանկանը հեռու պահել նմանատիպ  հիվանդություններից:

Վարակային հիվանդությունները հնարավոր է կանխել առաջին հերթին թարմ օդի օգնությամբ: Կարևոր է, որ երեխան շնչի մաքուր, պաղ ու խոնավ օդ: Եթե մենք՝ մեծահասակներս, կարողանանք նրա կյանքի բոլոր փուլերում ապահովել նշված պարզագույն պայմանները, մենք էականորեն կնվազեցնենք վարակային հիվանդույթունների հավանականությունը: Բոլորս գիտենք, որ անթիվ քանակությամբ միջոցներ կան՝ պայքարելու մրսածության դեմ: Դրանք հարկավոր է ունենալ հենց միայն այն բանի համար, որ անոթները նեղացնող են, նվազեցնում են հարբուխը և համարվում են, օրինակ, առաջին օգնություն ականջի ցավի դեմ:

Օրինակ՝ տանը տոթ է, շոգ, երեխան հիվանդ է հարբուխով և անկարող է շնչել քթով ու քնելու ժամանակն է: Ի՞նչ կկատարվի գիշերվա ընթացքում: Բնականաբար, կսկսի շնչել բերանով, կչորանան թոքերը և բրոնխիալ աստման երաշխավորված է: Այդ պատճառով եթե տանը չոր ու տաք է օդը, ապա հարկավոր է շտապ վերականգնել շնչառությունը քթանցքերով, որ կարողանա  գոնե քթով «խոնավեցնել» օդը:
Կարծիք կա տարածված, որ անոթները նեղացնող դեղատեսակներին հեշտ է ընտելանալը:

Ինչ է անում խելացի մայրն այդ դեպքում: Նա ընդամենը հոգում է տան նորմալ ջերմաստիճանի և օդը համապատասխան միջոցներով խոնավեցնելու մասին, որի համար կան նաև հատուկ սարքավորումներ: Ես վստահորեն խորհուրդ եմ տալիս այն ծնողներին, որոնց երեխաները հաճախ են հիվանդանում՝ եթե կես տարի ձեր երեխային թողնեք քնելու պաղ, խոնավեցրած օդ ունեցող սենյակում, տասն անգամ կարող եք նվազեցնել հիվանդանալու հավանականությունը: Խորապես համոզված եմ, որ երեխայի հիվանդության պատճաը ծնողների, նախադպրոցական, հանրակթրական հաստատությունների ադիմինիստրատիվ կազմի կողմից ընտրված սխալ առաջանահերթությունների արդյունքն է:
Եթե ցավում է երեխայի կոկորդը, իսկ քթի խոռոչը բացարձակ չոր է, ապա տիպային դեպք չէ: Այն խոսում է բակտերիալ ինֆեկցիայի մասին՝ անգինա, և անհապաղ հարկավոր է դիմել բժշկի: Հարկավոր է անհանգստանալ, եթե երկու-երեք օր շարունակ երեխան անհագ ծարավի  զգացողություն ունի: Իսկ տիպային, սովորական նախանշանների դեպքում՝ որն է՝ բարձր ջերմություն, հոսք քթախոռոչից, կարելի է արձանագրել, որ գործ ունենք սովորական վարակիչ ինֆեկցիայի հետ:

Բացահայտելուց, հստակեցնեկուց հետո բուժման համար հարկավոր է պարզապես ստեղծել համապատասխան պայմաններ, որ օրգանիզմը կարողանա ինքնուրույն դուրս բերել հիվանդությունը:

Որպեսզի երեխան շուտ ապաքինվի՝ հարկավոր է. տաք հագցնել, հոգալ, որ նրա սենյակում ջերմաստիճանը լինի 18-20 աստիճանից ոչ ավելի, և 50-70% խոնավությամբ:

Եթե ֆինանսապես ի զորու չեք գնել համապատասխան սարքավորումներ, ապա լվացեք սենյակի հատակը, կախեք սենյակում խոնավ սրբիչներ, ցողեք պարզապես ջրով հատակը:
Երեխայի օրգանիզմում հարկավոր է, որ լինի համապատասխան քանակության հեղուկ,որպեսզի կարողանա քրտնել,  մարմնից արտաբերած ողջ խոնավությունը լինի հեղուկային:Եթե խիտ է արյունը, դրան զուգահեռ խիտ է նաև թքաարտադրությունը, խորխը, որի հետևանաքով էլ դժվարանում է հազը: Հենց այս պատճառով էլ հարկավոր է շատ հեղուկ ընդունել, իսկ հեղուկի ջերմաստիճանը պետք է հավասար լինի մարմնի ջերմաստիճանին: Այս պարագայում հեղուկը ներծծվում է ստամոքսից արյուն առավելագույն արագությամբ: Հարկավոր չէ երեխային փորձել կերակրել ստիպողաբար, նա պետք է հորաժակամ սնունդ ընդունի, կարևորը, որ խմի:

Քաշի կորուստը պետք է համարել բնական երևույթ հիվանդության ընթացքում: Քաշը կկարգավորվի նորից առողջանալուց երեքից չորս օր անց:
Լրացուցիչ կարելի է աղային կաթիլներ ներմուծել  քթի մեջ, որպեսզի թքաարտադրությունը չչորանա, իսկ ծայրահեղ դեպքում նաև կիրառել անոթները լայնացնող միջոցներ:

ՎԵՐՋ ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆԸ, սակայն  ըստ վիճակագրության՝ միջին կենսակերպ ունեցող մայրն ունակ չէ հասկանալու, որ բժիշկը, ով երեխային դեղորայքային որևէ նշանակում չի արել, իրական փորձառու մասնագետ է, ով ստանձնել է պատասխանատվությունը՝ ասելով.
Երեխայի մոտ չի նկատվում որևէ բարդություն, չկա որևէ առիթ երեխային քիմիական նյութերով թունավորելու համար, այս ամենը սովորական վարակային ինֆեկցիա է:

Սակայն այդպես էլ միջին վիճակագրությամբ մայրը չի հասկանում, որ տանը շնչելու թթվածին չկա, երեխայի քթանցքերը փակ են, շնչում է բերանով, թքարտադրությունը խորխի առաջացման պատճառ է, սկսվել է բորբոքային պրոցես: Ո՞վ է մեղավոր՝ իհարկե, բժիշկը, ով ոչ մի դեղորայքատեսակ չի նշանակել: Փակուղի է, բայց այս փակուղին համազգային բնույթ է կրում՝ ի  ուրախություն դեղորայքային բիզնեսով հարստացողների:  Դեղորայքն էլ նշանակվում են ոչ ըստ անհրաժեշտության, այլ որ հետո ինչ որ մի հիմար չմեղադրի բժշկին, թե նա ժամանակին չի հայտնաբերել թոքաբորբը, որը, ըստ էության չի էլ եղել:

Սակայն  եթե երեխային ջրազրկենք և խնամենք չոր սենյակում, ապա տասներկու ժամն անգամ բավական է, որ առաջանա լուրջ խնդիր, այս դեպքում նորից բժի՞շկն է մեղավոր:

Եվգենի Կոմարովսկի

Նյութը թարգմանված է ռուսերենից

Facebook Iconfacebook like buttonՕհանյան ՎարժարանՕհանյան Վարժարան