Շրջակա միջավայրը պահպանե՛նք մեր ձեռքերով:

Մեր Նյուտոնիկները մասնակցում են հողագործական և շրջակա միջավայրի պահպանման աշխատանքների: ավելին...

Սիրում ենք իրականացնել փոքրիկ գիտափորձեր

Փորձերի միջոցով ճանաչում ենք շրջակա միջավայրը, բացահայտում բնական երևույթները և աշխարհը: ավելին...

Ուրախ երթուղի՝ տուն-դպրոց-տուն:

Գործում է երթուղային ծառայություն տուն-դպրոց-տուն երթուղով: ավելին...

 

ԳԱՅԱՆԵ ՋՈՄԱՐԴՅԱՆ, Ավագ մեթոդիստ

10511295_335350003301403_4927351974741057063_nՍիրելի՛ ծնողներ, վստահ ենք, որ ձեզ նաև հետաքրքրում է իմանալ, թե ովքեր են աշխատում ձեր երեխաների հետ, չէ՞ որ մանուկները օրվա մեծ մասն անցկացնում են ՆՈՒՏՈՆԻԿՈՒՄ:

ԳԱՅԱՆԵ ՋՈՄԱՐԴՅԱՆՆ ավագ-մենեջերն է ՆՅՈՒՏՈՆԻԿՈՒՄ, ում ձեռքին է մեր ուրախ, փոքրիկ նավ-մոլորակի ղեկը:
Մանկավարժության մեջ բազմամայա փորձառություն ունենալուց բացի, նա կարևորում է երեխայի հետ միջանձնային շփումը՝լսելով նրան, կարևորելով մանկան ամենափոքրիկ, պարզ թվացող պահանջները: Ստեղծագործաբար աշխատելու հմտությունը տիկին ԳԱՅԱՆԵՆ վաղուց է որդեգրել՝ ստեղծելով նոր աշխարհ մանկավարժական գործունեության մեջ:
Խոսուն են նաև նրա ձեռքերը, որոնք մոգոնում, կերտում ու արարում են մանուկների երազանքները, թև տալիս բոլոր հեքիաթներին:
Մանկավարժությունն իրենում ներառում է ամեն ինչ՝ անկյունաքար համարելով նաև հոգեբանի աշխատանքը:

ՉԱՐԼԶ ԴԱՐՎԻՆՆ ասել է՝ ՛՛Գոյատևում է ոչ ամենաուժեղը և ոչ էլ առավել խելացին, այլ նա, ով լավագույնն է արձագանքում փոփոխություններին:՛՛
Մեր նախակրթարանն այն կրթօջախն է, ուր ամեն օրն իրենում ունի փոփոխություն և նոր գաղափար՝ միտված է՛լ ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելու մանուկների առօրյան: ՆՅՈՒՏՈՆԻԿ նախակրթարանի մանկավարժական կազմն այդ փոփոխություններին արագ արձագանքողն է և նոր ձայն, նոր խոսք հավելողը, ինչի համար շնորհակալ ենք հոգաչափ:

Facebook Iconfacebook like buttonՕհանյան ՎարժարանՕհանյան Վարժարան