Շրջակա միջավայրը պահպանե՛նք մեր ձեռքերով:

Մեր Նյուտոնիկները մասնակցում են հողագործական և շրջակա միջավայրի պահպանման աշխատանքների: ավելին...

Սիրում ենք իրականացնել փոքրիկ գիտափորձեր

Փորձերի միջոցով ճանաչում ենք շրջակա միջավայրը, բացահայտում բնական երևույթները և աշխարհը: ավելին...

Ուրախ երթուղի՝ տուն-դպրոց-տուն:

Գործում է երթուղային ծառայություն տուն-դպրոց-տուն երթուղով: ավելին...

 

ԶՎԱՐՃԱԼԻ

1907560_458336710932564_1435259689_n 1908252_460017017431200_896706601_n

😉 Նշվում է յուրաքանչյուր երեխայի ծննդյան օրը, մեծ նշանակություն է տրվում երեխայի ինքնագնահատականի ձևավորմանը, սեփական անձի արժևորմանը՝ որպես անհատականություն, սիրո, հարգանքի ակնկալիքն ընկերներից: Ծննդյան տոների մշտական հյուրն է “Նյուտոնիկ” մարդուկը:

😉 Դելֆյան խաղեր. ( ճանաչողական բնույթի միջոցառում, ներառում է 6 ճյուղ` խոհարարություն, նկարչություն, երգեցողություն, քանդակագործություն՝ այդ թվում նաև աշխատանք կավի հետ, ծեփ, հարթածեփ, պար, ասմունք:Խաղերի իմքում ընկած է վեց գույն ունեցող կիսաշրջաններով ծաղիկը, ընթացքում երեխան  ներկայացնում է իր կարողություններն ու ուժերը՝  բոլոր վեց ճյուղերում:   Զարգանում են մրցելու կարողությունը, ինքնուրույնությունը, ստեղծագործական միտքը, ձգտումը նոր նվաճումների):  

😉 Օլիմպիական խաղեր (ունի ճանաչողական բնույթ, երեխան  ծանոթանում է Օլիմպիական խաղերի ամբողջ պատմությանը,  մասնակցում Օլիմպիական  արարողակարգին,  կազմակերպվում են օլիմպիական խաղերի բացում և բոլորը մրցակցում են կանոնների համաձայն):

1014281_375653722534197_1865263019_n 1077621_391012640998305_277234737_o

😉 Կրկեսային միջոցառում  (երեխաները բացահայտում են Լեոնիդ Ենգիբարյանին, Չարլի Չապլինին, կերպարանավորում նրանց), այլև շարժողական հմտությունները, ակրոբատիկան (յուրաքանչյուր երեխա իր ունակություններին համապատասխան ցուցադրում է մեկ կամ մի քանի կրկեսային համար):

1003493_391006697665566_1113076836_n 1012646_375653842534185_470299132_n

 Նախակրթարանում մեր փոքրիկների յուրաքանչյուր օր զվարճալի է, ոչ միայն կրթական: Նշվում են բոլոր ազգային տոները և միջազգային նաշանակալից տոները:  

 

 

 

 

Facebook Iconfacebook like buttonՕհանյան ՎարժարանՕհանյան Վարժարան