Շրջակա միջավայրը պահպանե՛նք մեր ձեռքերով:

Մեր Նյուտոնիկները մասնակցում են հողագործական և շրջակա միջավայրի պահպանման աշխատանքների: ավելին...

Սիրում ենք իրականացնել փոքրիկ գիտափորձեր

Փորձերի միջոցով ճանաչում ենք շրջակա միջավայրը, բացահայտում բնական երևույթները և աշխարհը: ավելին...

Ուրախ երթուղի՝ տուն-դպրոց-տուն:

Գործում է երթուղային ծառայություն տուն-դպրոց-տուն երթուղով: ավելին...

 

Լիդա Արևշատյան, Գլխավոր խոհարար

յ;յԻսկ ո՞վ է ՆՅՈՒՏՈՆԻԿԻ խոհարարը, ո՞վ է, որ պատրաստում է մեկը մյուսից համեղ կերակուրներ ու աղցաններ, հոգում ամենի մասին նախակրթարանի խոհանոցում. բոլորիս կողմից շա՜տ սիրված ԼԻԴԱ ՄՈՐԱՔՈՒՅՐԸ: Արագաշարժ, ուրախ և միշտ ինքնաբավ բնավորությամբ մեր աշխատակցուհին նախակրթարանի ժամացույցն է, ում շնորհիվ մեր սաները սնվում են ժամանակին, թարմ սննդով, և, որ ամենակարևորն է՝ ախորժակով: Սիրելի մորաքույրը հեշտությամբ լռեցնում է մեր քաղցր, բայց կամակոր մանուկների բողոքները ուտելու ընթացքում, պատմում նրանց բանջարեղնենների, սննդի օգտակարության մասին և ճաշարանը վերածում շարժական հեքիաթի:
ՆՅՈՒՏՈՆԻԿԸ հպարտ է, որ ունի նման աշխատակցուհի, ում վստահված է լիարժեք խոհարարի պարտականությունը, ով առավել, քան բավարարում է պետության կողմից սահմանված սանիտարահիգիենիկ պայմանները սննդի կազմակերպման, իրականացման պատասխանատու գործում:
ԼԻԴԱ ՄՈՐԱՔՐՈՋ համար խոհարարի աշխատանքն իսկական արվեստ է, ով շարունակ ստեղծագործում է ու իր լավատես տրամադրությամբ, տրամադրվածությամբ վարակում բոլորին:
Շնորհակա՛լ ենք քեզ, մեր շա՜տ սիրելի աշխատկցուհի՝ տարիների անմասն նվիրման և սրտացավ աշխատանքի համար:

Facebook Iconfacebook like buttonՕհանյան ՎարժարանՕհանյան Վարժարան