Շրջակա միջավայրը պահպանե՛նք մեր ձեռքերով:

Մեր Նյուտոնիկները մասնակցում են հողագործական և շրջակա միջավայրի պահպանման աշխատանքների: ավելին...

Սիրում ենք իրականացնել փոքրիկ գիտափորձեր

Փորձերի միջոցով ճանաչում ենք շրջակա միջավայրը, բացահայտում բնական երևույթները և աշխարհը: ավելին...

Ուրախ երթուղի՝ տուն-դպրոց-տուն:

Գործում է երթուղային ծառայություն տուն-դպրոց-տուն երթուղով: ավելին...

 

“Լուռ ողբերգություն, որի մասին ոչ ոք չի խոսում և որը վերաբերվում է մեր երեխաներին”

Լուռ ողբերգություն, որի մասին ոչ ոք չի խոսում և որը վերաբերվում է մեր երեխաներին

Վիկտորիա Փրուդեյ – հոգեթերապևտ (Կանադա)

Նշենք, որ հոդվածում ներկայացված վիճակագրությունն արված է Կանադայում, բայց Հայաստանում այդ խնդիրների տարածման դինամիկան ևս անհանգստացնող է:

«Այժմ մեր ընտանիքներում տեղի է ունենում լուռ ողբերգություն, որն անդրադառնում է մեր ունեցածից ամենաթանկի՝ մեր երեխաների վրա: Հարյուրավոր երեխաների և ընտանիքների հետ աշխատանքի ընթացքում ես՝ որպես արհեստավարժ հոգեթերապևտ, առնչվել եմ տվյալ խնդրի հետ բազմիցս։

Մեր երեխաները գտնվում են սարսափելի հուզական վիճակում: Խոսեք ուսուցիչների և այն մասնագետների հետ, ովքեր աշխատում են այդ ոլորտում և դուք կլսեք նույն մտահոգությունները:  Երեխաների շրջանում հոգեկան շեղումների տարածվածության աճի վերջին 15 տարվա վիճակագրությունը սարսափեցնում է՝

  • – Յուրաքանչյուր 5 երեխայից մեկն ունի հոգեկան շեղումներ
  • – Ուշադրության դեֆիցիտի համախտանիշի տարածվածությունը աճել է 43 %-ով
  • – Դեռահասների շրջանում դեպրեսիայի տարածվածությունը աճել է 37 %-ով
  • – 10 – 14 տարեկան երեխաների շրջանում ինքնասպանությունների թիվը աճել է 200 %-ով։

Սրանից առավել ի՞նչ է մեզ պետք, որպեսզի գիտակցենք ճշմարտությունը: Խնդիրը նրանում չէ, որ ախտորոշման հնարավորություններն են զարգացել, և ոչ էլ նրանում, որ նրանք հիմա այդպիսին են ծնվում: Դա նույնիսկ դպրոցի և համակարգի թերությունների արդյունքը չէ: Որքան էլ ցավոտ չլինի, բայց դեպքերի մեծ մասում հենց ՄԵՆՔ՝ ծնողներս ենք մեղավոր և հենց մենք կարող ենք օգնել մեր երեխաներին:

Ինչու՞մ է կայանում խնդիրը

Ժամանակակից երեխաները հաճախ զուրկ են առողջ մանկություն ունենալուց, թվենք  հիմնական գործոնները, որոնք նշվածի գրավականներ են հանդիսանում․

  • – Ծնողների և երեխաների միչև հուզական լիարժեք երկխոսություն
  • – Հստակ գծագրված սահմաններ և պահանջներ
  • – Սսահմանված, տարանջատված պարտականություններ
  • – Առողջ սնունդ և բավարար քուն
  • – Ֆիզիկական ակտիվության և բացօթյա զբոսանքներ
  • – Ստեղծագործական խաղեր, շփում, ազատ ժամանց

Այս ամենի փոխարեն երեխաներն ունեն՝

  • – Թվային տեխնիկայով (համակարգիչ, հեռախոս, պլանշետ) զբաղված ծնողներ
  • – Ամենաթողություն, ծնողներ, որոնք թույլ են տալիս ‹‹ղեկավարել աշխարհը››
  • – Զգացում, որ բոլորը նրանց պարտական են
  • – Անառողջ սնունդ և անբավարար քուն
  • – Նստակյաց, սենյակային կենսակերպ
  • – Անվերջ գրգռում, տեխնոլոգիական զվարճանքներ, ակնթարթային բավարարում և ձանձրույթի բացակայություն:

Արդյոք, հնարավո՞ր է նման անառողջ պայմաններում դաստիարակել առողջ սերունդ: Իհարկե՝ ոչ: Դաստիարակությունը շրջանցելու ճանապարհներ չկան, հնարավոր չէ խաբել մարդկային էությունը: Ինչպես տեսնում ենք, արդյունքները ավերիչ են: Նորմալ մանկության կորստի հետևանքն է հուզական բարեկեցության կորուստը:

Ինչպե՞ս ուղղել իրավիճակը

Եթե մենք ուզում ենք, որ մեր երեխաները մեծանան երջանիկ և հոգեպես առողջ, ապա անհրաժեշտ է սթափվել և վերադառնալ ճիշտ հիմքերին: Այդ են փաստում  հարյուրավոր իմ հաճախորդները, ովքեր իրենց երեխաների հուզական աշխարհում տեսնում են դրական փոփոխություններ շաբաթների (նույնիսկ օրերի) ընթացքում՝ ընդամենը հետևելով այս խորհուրդներին:

Ձևավորեք սահմանափակումներ և հիշեք, որ դուք երեխայի ծնողն եք, ոչ թե ընկերը:

Ապահովեք երեխաներին նրանով, ինչ իրենց պետք է, ոչ թե նրանով, ինչ իրենք ուզում են: Մի վախեցեք մերժել երեխաներին, եթե նրանք ուզում են այն, ինչն իրենց պետք չէ:

  • – Միշտ կարողացեք ապահովել նրանց առողջ սննդով
  • – Օրական 1 ժամ անցկացրեք կանաչ տարածքում՝ հեծանիվ վարելով, զբոսնելով, ձկնորսությամբ զբաղվելով, թռչուններին դիտարկելով և այլն
  • – Ամեն օր կազմակերպեք ընտանեկան ընթրիք՝ առանց էլեկտրոնային տեխնիկայի
  • – Խաղացեք սեղանային խաղեր ամեն օր
  • – Ամեն օր երեխային ներգրավեք կենցաղային գործերի մեջ (դասավորել հագուստը, հավաքել խաղալիքները, տեղավորել գնումները, դնել սպասքը և այլն)
  • – Երեխային պառկեցրեք քնելու միշտ նույն ժամին և թույլ մի տվեք անկողին տանել հեռախոս, պլանշետ և այլն:

Սովորեցրեք երեխաներին լինել պարտաճանաչ և անկախ: Մի խուսափեք մանր անհաջողություններից, դրանք կոփում են և սովորեցնում հաղթահարել կյանքի խոչընդոտները՝

  • – Մի դասավորեք և մի կրեք երեխայի պայուսակը, մի տարեք դպրոց նրա մոռացած նախաճաշիկը կամ տետրերը, 5 տարեկան երեխայի համար մի մաքրեք բանանը: Սովորեցրեք նրանց անել այդ ամենն ինքնուրույն:

Սովորեցրեք համբերել և ազատ ժամանակ տվեք նրան, որպեսզի երեխան ձանձրանա և սեփական ստեղծագործ մղումները արտահայտելու հնարավորություն ունենա՝

  • – Մի շրջապատեք երեխային մշտական զվարճանքներով
  • – Մի օգտագործեք թվային տեխնիկա, որպես ձանձրույթից ազատվելու միջոց
  • – Ուտելու ժամանակ, մեքենայի մեջ կամ խանութում մի զբաղեցրեք երեխային տեխնիկայի միջոցով, թողեք, որ երեխայի ուղեղն ինքնուրույն իրեն զբաղեցնի
  • – Ձանձրալի պահերի համար նախապատրաստեք հետաքրքիր զբաղմունքների փաթեթ, խաղեր:

Հուզականորեն մոտ և հասանելի եղեք, սովորեցրեք երեխաներին սոցիալական հմտություններ՝

  • – Երեխայի հետ շփվելիս՝ անջատեք հեռախոսը
  • – Սովորեցրեք երեխային զսպել և կառավարել բարկությունը և գրգռվածությունը, դարձեք ձեր երեխայի հուզական մարզիչը
  • – Սովորեցրեք երեխային բարևել, զիջել, կիսվել, կարեկցել, ճիշտ վարվեցողություն զրույցի ժամանակ և սեղանի շուրջ
  • – Պահպանեք հուզական կապը՝ ժպտացեք, համբուրեք, փաղաքշեք, ընթերցեք երեխայի համար, պարեք և թռչկոտեք երեխայի հետ միասին:

Մենք պարտավոր ենք փոխել մեր երեխաներին, այլապես կստանանք դեղորայք օգտագործող մի ամբողջ սերունդ: Դեռ ուշ չէ, բայց ժամանակը, գնալով, քչանում է…»

Թարգմանություն․ Նյուտոնիկ նախակրթարանի հոգեբան՝ Զարուհի Սուխուդյան

 

Facebook Iconfacebook like buttonՕհանյան ՎարժարանՕհանյան Վարժարան