Շրջակա միջավայրը պահպանե՛նք մեր ձեռքերով:

Մեր Նյուտոնիկները մասնակցում են հողագործական և շրջակա միջավայրի պահպանման աշխատանքների: ավելին...

Սիրում ենք իրականացնել փոքրիկ գիտափորձեր

Փորձերի միջոցով ճանաչում ենք շրջակա միջավայրը, բացահայտում բնական երևույթները և աշխարհը: ավելին...

Ուրախ երթուղի՝ տուն-դպրոց-տուն:

Գործում է երթուղային ծառայություն տուն-դպրոց-տուն երթուղով: ավելին...

 

ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

12227165_700638750035691_5677910713944583785_nԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՝ մանկավարժ, երաժիշտ, դաշնակարուհի, ջութակահարուհի և անհատականություն:
Մեծ հումորով օժտված շատ սիրելի մանկավարժը ՆՅՈՒՏՈՆԻԿԻ զարկերակն է, ով կարող է բարձր տրամադրություն փոխանցել իր լավատեսությամբ և ինքնատիպ դրևորումով: Կրթական մեր ծրագրում ի սկզբանե կարևորվել է մանուկների համակարգված ուսուցումը բոլոր առարկաների գծով: Երգը, երաժշտությունն ու սաների գեղագիտական ճաշակի ձևավորումը միշտ եղել և մնում է առավելագույն մակարդակում՝ շնորհիվ ընկ. Կարինեի:
Մարդու աշխարհընկալումը սկսվում է վաղ հասակից, և ինքնադրևորման առաջին իսկ փորձերից ակնառու է դառնում մանուկների ստացած գիտելիքը: Դասական երաժշտության հանդեպ սերը, և, ոչ միայն, մեր օրերում իսկապես նվաճում է: Մանուկներն այս տարիքում արդեն սնվում են կոմիտասյան զուլալ, ազգային ակունքներից, ուրեմն՝ ի՞նչ կդառնան վաղը: Պատասխանն ինքներդ կռահեք…
Շնորհակալ ենք տարիների նվիրման և ստեղծագործ աշխատանքի համար, սիրելի՛ մանկավարժ- գեղագետ, երջանիկ ենք, որ ունենք Ձեզ հետ աշխատելու հնարավորություն:

Facebook Iconfacebook like buttonՕհանյան ՎարժարանՕհանյան Վարժարան