Շրջակա միջավայրը պահպանե՛նք մեր ձեռքերով:

Մեր Նյուտոնիկները մասնակցում են հողագործական և շրջակա միջավայրի պահպանման աշխատանքների: ավելին...

Սիրում ենք իրականացնել փոքրիկ գիտափորձեր

Փորձերի միջոցով ճանաչում ենք շրջակա միջավայրը, բացահայտում բնական երևույթները և աշխարհը: ավելին...

Ուրախ երթուղի՝ տուն-դպրոց-տուն:

Գործում է երթուղային ծառայություն տուն-դպրոց-տուն երթուղով: ավելին...

 

ՎԱՐՁԱՎՃԱՐ

Վարձավճար

– ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Նախակրթարանում գործում է երեք ժամակարգ և վարձավճարը յուրաքանչյուր ժամակարգի համար հետևյալն է.

1. 09:00-14:30՝ 45 000 ՀՀ դրամ,
2. 09:00-17:30՝ 65 000 ՀՀ դրամ,
3. 09:00-19:00՝ 75 000  ՀՀ դրամ:

– ԺԱՄԱՎՃԱՐ կամ ՕՐԱՎԱՐՁ
Մատուցվում է նաև ազատ գրաֆիկով (ժամավճար) ծառայություն՝ ժամը 1000 ՀՀ դրամ վճարով, կամ օրը (օրավարձ) 2500 (9:00-14:30), 3500 (9:00-17:30),  4000 (9:00-19:00) ՀՀ դրամ վճարով:

Օրավարձով հաճախելու տարբերակ կարող են ընտրել այն ծնողները, ովքեր երեխային բերելու են նախակրթարան շաբաթական ոչ ավելի քան 3 օր։ Օրավարձով հաճախելու դեպքում երեխան չի ունենում կայուն խումբ և ներգրավվում է տվյալ օրը առավել թերի բեռնված տարիքային խմբում։ Օրավարձով հաճախելու դեպքում մասամբ տուժում են երեխայի կրթադաստիարակչական աշխատանքները, քանի որ նախակրթարանն ամբողջական ծառայություն չի կարող մատուցել այդ դեպքում (երեխան բաց է թողնում պարապմունքներ, միջոցառումներ, հանդեսներ և այլն)։ Օրավարձով հաճախելու տարբերակը խորհուրդ ենք տալիս քննարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։

– ԳՈՐԾՈՂ ԶԵՂՉԵՐ

1․ Նույն ընտանիքից նախակրթարան հաճախող մեկ և ավելի երեխաների դեպքում՝ 20 % զեղչ,
2․ Նախակրթարանի աշխատակիցների երեխաների համար՝ 30 % զեղչ,
3․ Հանգստի մեկնելու և հիվանդության պատճառով բացակայելու դեպքերում տրամադրվում է 80% զեղչ, տարեկան մինչև 44 օր:
4․ Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու և նորից վերակնքելու դեպքում երեխան ընդունվում է նոր խումբ, նոր պայմաններով։

– ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ծառայություն

Ծնողի ցանկության դեպքում տուն-դպրոց-տուն երթուղով կազմակերպվում է երեխայի տեղափոխությունը: Ծառայության արժեքն է 15 000 ՀՀ դրամ:
Վարձավճարի մասին ծանուցում

Բոլոր ծնողներին այսուհետ ամսական զեղչի և վճարի չափի մասին նախակրթարանը կծանուցի էլեկտրոնային փոստի հասցեով։ Խնդրում ենք լրացնել համապատասխան տվյալներ ԱՅՍՏԵՂ՝ ծանուցումը ստանալու նպատակով։

Facebook Iconfacebook like buttonՕհանյան ՎարժարանՕհանյան Վարժարան