Շրջակա միջավայրը պահպանե՛նք մեր ձեռքերով:

Մեր Նյուտոնիկները մասնակցում են հողագործական և շրջակա միջավայրի պահպանման աշխատանքների: ավելին...

Սիրում ենք իրականացնել փոքրիկ գիտափորձեր

Փորձերի միջոցով ճանաչում ենք շրջակա միջավայրը, բացահայտում բնական երևույթները և աշխարհը: ավելին...

Ուրախ երթուղի՝ տուն-դպրոց-տուն:

Գործում է երթուղային ծառայություն տուն-դպրոց-տուն երթուղով: ավելին...

 

ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

558889_407481376018098_1793409433_nՈւսումնական տարեսկզբին կազմավորվում են խմբեր, որոնք բաժանվում են ըստ տարիքային առանձնահատկությունների. կրտսեր առաջին խումբ (մեկ ու կեսից  մինչև 3տարեկան), կրտսեր երկրորդ խումբ ( 3-4 տարեկան), միջին խումբ  (4-5 տարեկան), ավագ խումբ (5-6 տարեկան):

Կրթական ծրագրի հիմքում դրված է ուսուցման խաղաաշխանքային մեթոդը, որը հնարավորություն է տալիս կրթել երեխային՝ առանց մտավոր ավելորդ ծանրաբեռնվածության: Յուրաքանչյուր խմբի տարիքային առանձնահատկություններին համապատասխան` իրականացվում են պարապմունքներ խաղաաշխատանքային տարբեր մեթոդներով: Երեխան սովորում է խաղալիս, ինչպես նաև տարբեր կրթական աշխատանքներ իրականացնելիս: Ըստ տարիքային խմբի տարբերվում է պարապմունքների տևողությունը և կրթական բովանդակությունը:

Առանցքային է համարվում ուսուցման խաղաաշխատանքային մեթոդը և միջառարկայական կապը: Ուսումնական տարեսկզբին վերանայվում է կրթական ծրագիրը, որում ներառված յուրաքանչյուր առարկա վարում է համապատասխան մասնագետը:

Նախակրթարանում գործող կրթական ծրագրերն են.

1377209_412313388868230_727674000_n

Facebook Iconfacebook like buttonՕհանյան ՎարժարանՕհանյան Վարժարան