Շրջակա միջավայրը պահպանե՛նք մեր ձեռքերով:

Մեր Նյուտոնիկները մասնակցում են հողագործական և շրջակա միջավայրի պահպանման աշխատանքների: ավելին...

Սիրում ենք իրականացնել փոքրիկ գիտափորձեր

Փորձերի միջոցով ճանաչում ենք շրջակա միջավայրը, բացահայտում բնական երևույթները և աշխարհը: ավելին...

Ուրախ երթուղի՝ տուն-դպրոց-տուն:

Գործում է երթուղային ծառայություն տուն-դպրոց-տուն երթուղով: ավելին...

 

ԱՐՄԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, մանկավարժ

12115745_692852860814280_2359935892419875775_nԱվագ՝ նախադպրոցական խմբի դաստիարակ՝ ԱՐՄԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ, մանկավարժ, ով ՆՅՈՒՏՈՆԻԿԻ հետ է հիմնադրման առաջին օրվանից: Նրա համակ նվիրումը մինչ օրս էլ անփոփոխ է նախակրթարանին: Խաղաղ, հոգատար, իրական մանկավարժին վայել բնավորությամբ մեր դաստիարակչուհուն մանուկները սիրում են միանգամից և հիշում, գալիս այցի, երբ ավարտում են նախակրթարանը: Բարձր մասնագիտական պատրաստվածության շնորհիվ դաստիարակը կարողանում է հրաշքներ գործել ո՛չ միայն մեթոդական առումով, այլև յուրաքանչյուր մանկան մեջ բացահայտում է թաքնված աշխարհ՝ փայփայելով և է՛լ ավելի գեղեցկացնելով մանկան հոգին:
Ավագ խմբում աշխատելն էլ ինքնին պատասխանատու է, չէ՞ որ այդ խմբում ներառված սաների հաջորդ քայլը հանրակրթությունն է՝ դեպի դպրության մեծ դարբնոց:
Ընկեր ԱՐՄԻՆԵՆ հաճախ նաև հանդես է գալիս բացառիկ արտիստիկ տվյալներով՝ մարմնավորելով հեքիաթներից տարբեր հերոսների, ինչին ականատես ենք լինում թեմատիկ ամփոփիչ ելույթների ընթացքում:

Facebook Iconfacebook like buttonՕհանյան ՎարժարանՕհանյան Վարժարան