Պատմություն

«Նյուտոնիկ» նախակրթարանը գործում է` անընդհատ հանդես գալով նոր նախաձեռնություններով, որոնք միտված են երեխայի արդյունավետ կրթադաստիարակչական առօրյայի կազմակերպմանը:

fox color
tv top
Play Video
tv bottom

Մեր Պատմությունը

«Նյուտոնիկ» նախակրթարանը հիմնադրվել է 2005 թվականին «Օհանյան» կրթահամալիրի կազմում: 2021 թվականին «Օհանյան» կրթահամալիրի կազմում հիմնադրվել է նաև «Նյուտոնիկ» զարգացման կենտրոնը։

«Նյուտոնիկ» նախակրթարանը, ինչպես նաև «Նյուտոնիկ» զարգացման կենտրոնը գործում են` անընդհատ հանդես գալով նոր նախաձեռնություններով, որոնք միտված են երեխայի արդյունավետ կրթադաստիարակչական և զարգացնող առօրյայի կազմակերպմանը:

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Նյուտոնիկի առաքելությունն է ապահովել անվտանգ, տարիքային առանձնահատկություններին համապատասխան զարգացման ծրագիր,  երեխայակենտրոն միջավայր և հարաբերություններ՝ խթանելով երեխայի սոցիալական, հուզական, ֆիզիկական և իմացական զարգացումը։

IMG_4567
3

Փիլիսոփայությունը

Մենք գիտակցում ենք, որ յուրաքանչյուր երեխա անհատականություն է և ՏԱՐԲԵՐ։ Բոլոր երեխաները նախակրթարան են գալիս տարբեր կարիքներով և կարողություններով։ Մանկավարժի խնդիրն է հասկանալ այս տարբերությունները՝ խթանելով երեխայի զարգացումը՝ անհատական մեկնակետից։ 
Այս աշխատանքը կատարվում է երեխայակենտրոն մեթոդներով և մոտեցումներով։

ՄԵՆՔ ԿՐԹՈՒՄԵՆՔ

ԵՐԵԽԱՅԻ

IMG_5594